Ինչու ադրբեջանական զորքերը պետք է նահանջեն 2021-ի մայիսի 1-ի դրությամբ զբաղեցնող դիրքերը, այլ ոչ թե 2020-ին զբաղեցնող դիրքերը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեկը չկա Նիկոլին ասի՝ իսկ ինչու ադրբեջանական զորքերը պետք է նահանջեն 2021-ի մայիսի 1-ի դրությամբ զբաղեցնող դիրքեր, այլ ոչ թե 2020-ի նոյեմբերի 9-ին զբաղեցնող դիրքեր։
Սատանան հենց այդտեղ է թաղված։
2020-ի նոյեմբերի 9-ից մինչև 2021-ի մայիս ադրբեջանական զորքերը հենց Նիկոլի բանավոր պայմանավորվածությամբ ու հանցավոր անգործությամբ հասան Սյունիք,զբաղեցրին Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ ու մի շարք հայաբնակ գյուղեր՝այդ թվում Շուրնուխը, ինչպես նաև գրավեցին Սև լճի 30 տոկոսը։
Ինչու դա չի պահանջում։ Որովհետև դա պահանջել կնշանակի պահանջել սեփական հրաժարականն ու մեղադրյալի աթոռին տեղավորվելը»։