Պուտին-Ալիև բանակցությունները բարդ են ընթացել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև բանակցություններն ավարտվել են քիչ առաջ ու տևել 2 ժամ 20 րոպե։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի:
Նշենք,որ Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպումը տևել էր 1 ժամից քիչ ավել։
Նախատեսվում է, որ այսօր տեղի է ունենալու նաև երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում, որից ակնկալիքների մասին Պուտինը խոսել էր Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Նրա կարծիքով պետք է հասնել 2020 և 2021թթ. ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը։ Մինչդեռ Ալիևը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ղարաբաղի հակամարտությունն արդեն անցյալում է։