Անդորրայի Իշխանապետությունում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Անդորրայի արտաքին գործերի նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտին
Համատեղության կարգով Անդորրայի Իշխանապետությունում (նստավայրը՝ Մադրիդ) ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Անդորրայի արտաքին գործերի նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտին։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստանի և Անդորրայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։ Դեսպանն Անդորրայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։