Ադրբեջանը շարունակում է անտեսել Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչների իրավունքները. Էդմոն Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Սոչիում Ալիևն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պատմություն է, դրա մասին ասելու բան չկա, այն լուծվել է 2 տարի առաջ։ Այսինքն՝ Ադրբեջանը շարունակում է անտեսել Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչների իրավունքները, անվտանգությունը և էթնիկ զտումների վտանգը։
Սա այն դիրքորոշումը չէ, որը տանում է դեպի խաղաղություն»։