Սոչիում ավարտվել է եռակողմ հանդիպումը
Սոչիում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիեւի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համատեղ հայտարարության տեքստ է համաձայնեցվել։
«Հրաբերությունների կարգավորման հարցում շահագրգռված են այդ տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդները»,- ասել է Պուտինը: