Պուտինը հայտարարել է Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարության համաձայնության մասին
Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարության շուրջ: Ռիա Նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը։
Պուտինն այսօր Սոչիում բանակցություններ է վարել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Խոսքը գնում էր փաստաթղթի ստորագրման մասին, որը հիմք կհանդիսանա Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համար։