Հրապարակվել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի համատեղ հայտարարությունը
Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Սոչիում ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը ակտիվ նախապատրաստվելու կարևորությունը։ Համատեղ հայտարարությունը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքում:
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը Սոչիում հանդիպել և քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։
Կողմերը նշել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման, ուժի սպառնալիքի բացառման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է ՌԴ-ի առանձնահատուկ դերը կարգավորման գործընթացում։
Բացի այդ, կողմերը վերահաստատել են կատարել հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման բոլոր պայմանավորվածությունները, ինչպես նաև համաձայնել են լրացուցիչ ջանքեր ներդնել՝ հումանիտար խնդիրների անհապաղ լուծմանն ուղղված։
Հայտարարության մեջ շեշտվել ռուս խաղաղապահների ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում։ Կողմերը պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից՝ ՄԱԿ-ի և Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրի կանոնադրությանը համապատասխան։
Փաշինյանը և Ալիևը ողջունել են Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատմանը։