Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը ստորագրում է մի հայտարարության տակ, որտեղ խոսք չկա անգամ ինքնորոշման իրավունքի ու Արցախի մասին. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը ստորագրում է մի հայտարարության տակ, որտեղ խոսք չկա անգամ ինքնորոշման իրավունքի ու Արցախի մասին։
Ասել և ասում եմ, նա ով կհամաձայնվի Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում …
Հիմա հարց Փաշինյանին։
Ուր ես հասել Սոչի, եթե հայտարարության մեջ ոչ Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ կա ու ոչ էլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք։
Հանդիպումից առաջ գրել էի, որ Պուտինը ներկայացնելու է ՌԴ, Ալիևն՝ Ադրբեջանի, իսկ Փաշինյանը՝ ՔՊ-ի,բայց ոչ Արցախի ու Հայաստանի շահերը։ Փաստորեն այդպես էլ եղավ։
Սոչիում հայկական կողմը ներկայացված չի եղել»։