Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման Աբովյան
Քաղաքականություն

Միակ դրական պահը, որ մենք կարող ենք արձանագրել. Արման Աբովյան

Եթե փորձենք վերլուծել Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները, ապա կարելի է ենթադրել, որ հայկական հասարակության սպասումները կանխատեսելիորեն չարդարացան և այս պարագայում պետք է հասկանալ բանակցող կողմերի ցանկությունների տրամաբանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը: 

«Հայկական պատվիրակության մասով կարելի է առհասարակ ոչ մի բան չխոսել, քանզի Հայաստանի իշխանության քայլերը արցախյան հակամարտության վերաբերյալ այնքան անտրամաբանական, աբսուրդային, իրարամերժ և ապաշնորհ բնույթ են կրում, որ կարծես թե իրենք նույնիսկ չեն հասկանում, թե ի վերջո իրենց ուզածն ինչ է։

Ռուսների համար շատ կարևոր էր ֆիքսել իրենց ռազմական ներկայությունը Արցախի Հանրապետությունում, որպես անփոխարինելի և պարտադիր պայման փխրուն կայունությունը պահպանելու համար։

Իսկ դե ադրբեջանցիների համար կարևոր էր թույլ չտալ, որ արցախյան հարցը բանակցային  օրակարգ վերադառնա։

Դատելով հանդիպման արդյունքում համատեղ հայտարարության տեքստից, կարելի է միանշանակ փաստել, որ, ըստ էության, կողմերը մնացին նույն դիրքերին, ինչը ֆիսքել էին բանակցություններից առաջ։

Ոչ մի կոնկրետություն՝ բացի ընդհանուր խոսքերից։

Ակնհայտ էր, որ ռուսական կողմի համար շատ կարևոր էր ևս մեկ անգամ վերահաստատել իրենց դերը, որպես առանցքային ուժային կենտրոն մեր տարածաշրջանում և կարծում եմ, որ հենց այս միտքը՝ այս կամ այլ ձևաչափով «բացատրում» էր Ալիևին և Փաշինյանին Պուտինը։

Այսինքն, հասկանալի է, որ ռուսների համար չափազանց մտահոգիչ էին Ալիև/Փաշինյան արևմտամետ «խաղերը» (ինչը ուղղակի հաստատեց Պուտինը՝ հանդիպումից հետո մամլո ասուլիսի ժամանակ):

Բայց մեր համար ավելի կարևոր է հասկանալ, թե դեպի ուր է շարժվելու իրավիճակը։
Ըստ էության, միակ դրական պահը, որ մենք կարող ենք արձանագրել այն է, որ մենք ստացանք մի քիչ ժամանակ նոր, անխուսափելի ադրբեջանական ագրեսիային նախապատրաստվելու համար։ Նաև կարելի է ենթադրել, որ ռուսները որոշել են դուրս գալ «ուժեղ» դիտորդի կարգավիճակից և անցնել ավելի շոշափելի քայլերի տրամաբանությանը, ինչը իհարկե բխում է մեր շահերից։

Վատ լուրն այն է, որ մենք չգիտենք, թե որքան ժամանակ ունենք մինչև թուրք-ադրբեջանական ոհմակի նոր սադրանքների մեկնարկը։ Իսկ այն, որ Ալիևը միտումնավոր  գնալու է իրավիճակի կտրուկ սրման ճանապարհով, արդեն իսկ հասկանալի է...»: