Պուտինին խնդրել են վերանայել Ռուսաստանում Facebook-ի և Instagram-ի արգելափակումը
Ռուսաստանի Դաշնության խորհրդին առընթեր բլոգերների խորհուրդը նամակներ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ խնդրելով վերանայել Instagram-ի և Facebook-ի արգելափակումը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նամակների հեղինակները վստահ են, որ սոցցանցերի հասանելիության սահմանափակումը բացասական հետևանքներ է թողնում ռուս բլոգերների համար և ռիսկեր ողջ երկրի համար։ Նրանց կարծիքով՝ կայքերն արգելափակելուց հետո Ռուսաստանը կորցրել է երկրի դրական իմիջ ձևավորելու արդյունավետ ալիքը, իսկ ռուս օգտատերերը կորցրել են երկրի շահերը պաշտպանելուն ուղղված բովանդակություն ստեղծելու հնարավորությունը։
Instagram-ի և Facebook-ի արգելափակման պատճառով Ռուսաստանն ամեն օր կորցնում է իր դիրքերը տեղեկատվական պատերազմում, նշում են բլոգերները։