Իսրայելցիներն ընտրում են նոր կառավարություն
Իսրայելում երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 1-ին խորհրդարանի ընտրություններ են։ Ավելի քան 6,7 մլն ընտրող կկարողանա քվեարկել 12393 ընտրատեղամասերում։
Anadolu-ն գրում է, որ ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկությունը սկսվել է ժամը 07:00-ին և կավարտվի 22:00-ին։
Քվեարկության պաշտոնական արդյունքները կհրապարակվեն ընտրությունների օրվանից ոչ ուշ, քան ութ օր հետո։ Ընտրությունների օրն անվտանգությանը վերահսկում է 18000 ոստիկան։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցված է մոտ չորս տասնյակ կուսակցություն։
Վարչապետի թեկնածուն, որպես կանոն, դառնում է ամենաշատ պատգամավորական մանդատներ ունեցող կուսակցության ղեկավարը, սակայն նախագահը կարող է կաբինետի ձևավորումը վստահել նաև այն քաղաքական գործչին, ում կուսակցությունը չի ստացել ամենաշատ ձայները, բայց կարողանում է կոալիցիա կազմել, որին աջակցում է 120 պատգամավորներից 61-ը։