Մեզ հաջողվել է ամուր հիմքեր դնել երկարաժամկետ գործընկերության և դաշինքի համար. Լավրովը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում բացված «Պրիմակովյան ընթերցումներ» գիտափորձագիտական ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի ուղերձում հայտարարեց հայ-ռուսական դաշինքի ամուր հիմքի մասին։
«Ընթացիկ արտագնա հանդիպումն անցկացվում է Հայաստանում այն տարում, երբ մենք նշում ենք մեր եղբայրական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անցած տասնամյակների ընթացքում, հենվելով բարեկամության և փոխադարձ համակրանքի ամուր կապերի վրա, մեզ հաջողվել է ամուր հիմքեր դնել երկարաժամկետ գործընկերության և դաշինքի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ, որի տեքստն ընթերցել է Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ռուս նախարարը հույս է հայտնել, որ ֆորումի մասնակիցները կկարողանան օգտակար գործնական առաջարկներ մշակել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը։