Լուկաշենկոն հորդորել է ՀԱՊԿ-ը չօգտագործել ներքաղաքական խնդիրների համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամները չպետք է օգտագործեն կազմակերպությունը ներքաղաքական խնդիրները լուծելու համար։
«Եթե ինչ-որ մեկը չի ուզում աշխատել, Աստված օրհնի նրան, բայց մենք պետք է աշխատենք նրանց հետ, ովքեր ցանկանում են աշխատել ՀԱՊԿ-ում։ Սա Բելառուսի դիրքորոշումն է, մենք կողմ ենք: ՀԱՊԿ-ն ներքաղաքական խնդիրների համար չի ստեղծել»,- ասել է նա։
Լուկաշենկոն և Զասը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և այդ համատեքստում Լուկաշենկոն նշել է․
«Այս հակամարտությանը պետք է վերջ դրվի: Եվ, Աստված մի արասցե, եթե հակամարտություն հրահրվի նաև տաջիկ-ղրղզական սահմանին: Սա նույնպես անընդունելի է: Մենք պետք է վերջ տանք այդ հարցերին ՀԱՊԿ-ի հաջորդ նիստում»,- ասել է Բելառուսի նախագահը: