Ռուսաստանն արդարացնում է իրեն որպես Հայաստանի դաշնակից. ՌԴ դեսպան
Ռուսաստանն արդարացնում է իրեն որպես Հայաստանի դաշնակից։ Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին լիակատար հավատարմությունը։ Այս մասին նաև մեր երկրի նախագահն ասաց։ Սա նրա կողմից շատ ուժեղ ազդակ է ինչպես Հայաստանի հայ հասարակության, այնպես էլ տարածաշրջանի ու ոչ միայն տարածաշրջանի երկրների համար»,- ասաց Կոպիրկինը։
Իսկ այն, որ Ռուսաստանը տարածաշրջանում պահպանում է իր ռազմական ներկայությունը, դեսպանի դիտարկմամբ, դա անվտանգության առանցքային գործոն է և կանխում է հետագա էսկալացիան։