Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման Աբովյան
Քաղաքականություն

Ի՞նչ տողատակեր կան Սոչիի հայտարարության մեջ. Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․

«Ի՞նչ տողատակեր կան Սոչիի հայտարարության մեջ

2022թ․ հոկտեմբերի 31-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված Սոչիի հայտարարությունն ընդհանուր առմամբ հակահայկական է և մեզ համար որևէ դրական միտք չի պարունակում, մինչդեռ Ադրբեջանի համար կա տարածքային ամբողջականության հատուկ հիշատակում՝ անտեսելով ժողովուրդների ինքորոշման սկզբունքը։ Սա հայկական կողմի աշխատանքի բացակայության հետևանք է։ Բայց եթե փորձենք ավելի ուշադիր նայել, ապա կտեսնենք, որ Ռուսաստանի կողմից տեքստում նշվել են մտքեր, որոնք թեպետ արվել են ռուսական շահի առաջմղման համար, բայց մեզ տալիս են որոշակի հնարավորություններ։ Դրանցից մեկը վերաբերում է Արցախում ռուսական խաղաղապահ զորքի դերին։ Ադրբեջանի նախագահը փաստացի ընդունում է, որ խաղաղապահները կարևոր դեր են կատարում Արցախում, հետևաբար նրանք մնալու են այստեղ։ Ես վստահ եմ, որ դեռ շատ երկար կմնան, եթե չասենք՝ տասնամյակներ։

Մյուս կետը 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն է։ Այս փաստաթուղթը ներառել է մի կարևոր կետ ինքնավար կազմավորումների ինքնորոշման իրավունքի և ԱՊՀ-ի կազմ մտնելու հնարավորության մասին՝ ուղիղ կերպով առնչվելով Արցախին։ Թեպետ Սոչիի հայտարարության մեջ խոսք չկա ինքնորոշման մասին, բայց Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն արդեն իսկ դրա վկայությունն է։ Մեզ համար կարևոր է հենց այս հռչակագրի շարունակական վկայակոչմամբ առաջ մղել ինքնորոշման իրավունքը։ Հայտարարության մնացած հատվածները մեծ հաշվով քաղաքական լոլո-ներ են, արարողակարգային տողեր։ Պաշտոնական արարողություններից ու հյուրերին ճանապարհելուց հետո ՌԴ նախագահ Պուտինը մամուլի ասուլիս տվեց, որտեղ մի քանի միտք ևս արտահայտեց․

1․ Արցախում ռուս խաղաղապահների մնալու ժամկետների մասին իրենք խոսել են, հիմա չեն ցանկանում մանրամասներ հայտնել։ Պուտինն ասաց, որ խաղաղապահների գործունեությունն ավելի շատ կախված է լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի էությունից՝ ակնարկելով, որ իրենք ամեն դեպքում մնալու են Արցախում։

2․ Դեռևս կան մի քանի սկզբունքային անհամաձայնություններ, որոնց մասին թեպետ կարելի է խոսել, բայց պետք չի դրանք բարձրաձայնել։ Սա Պուտինի ձևակերպումն է։

Կարծում եմ՝ Պուտինն էլ ինձ նման վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա հաղթել իր լեզվին ու չի բացահայտի այդ գաղտնիքը։

3․ Պրահայում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին խոսելիս Պուտինը հստակ ասաց, որ թեպետ փորձ է արվում Ռուսաստանը դուրս թողնել հակամարտության կարգավորման գործընթացից, բայց դա հնարավոր չէ։ Սպասենք, որ շաբաթներ անց Նիկոլ Փաշինյանը կմեկնի Եվրոպա ու այնտեղ նոր հանդիպում կունենա Ալիևի հետ՝ այս անգամ արդեն Արևմուտքին հաճելի ձևակերպումներով հայտարարություն ստորագրելով»։