Ուկրաինան պահանջում է հեռացնել Ռուսաստանին G20-ից
Ռուսաստանը պետք է հեռացվի G20-ից, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը նոյեմբերին կայանալիք G20-ի գագաթնաժողովին պետք է հետ կանչել։
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։
«Պուտինը հրապարակայնորեն խոստովանել է, որ հրամայել է հրթիռային հարվածներ հասցնել ուկրաինացի խաղաղ բնակչությանը և էներգետիկ ենթակառուցվածքներին։ Չի կարելի նրան թույլ տալ արյունոտ ձեռքերով նստել համաշխարհային առաջնորդների հետ սեղանի շուրջ։ Պուտինի հրավերը Բալիի գագաթնաժողովին պետք է հետ կանչել, իսկ Ռուսաստանը հեռացնել G20-ից»,- գրել է դիվանագետը։