ՆՓ-ի գրածը պարզվեց՝ իրականությանը չի համապատասխանում. Զատուլինը ճիշտ էր. Բագրատյան
Սոչիի բանակցությունները ցույց տվեցին, որ Արցախի հարցը առկախվում է, իսկ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Պուտինը նշեց, որ կա Լեռնային Ղարաբաղի հարց և այն պետք է լուծել։ Ի տարբերություն արևմտյան տարբերակի, երբ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, խաղաղապահ ուժերը հանվում են։ Միջանցքի հարցով Արևմուտքը լռում է։ Հիշեցնեմ, որ ՆՓ-ը իր թերթում գրել էր, որ Ռուսաստանը միջանցքի հիմական շահառուն է։
Պարզվեց, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Զատուլինը ճիշտ էր»։