Հայ-վրացական սահմանով անցումը շուտով զգալիորեն կպարզեցվի. ՊԵԿ նախագահ
Ազգային ժողովում՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ Բագրատաշենի անցակետի վերանորոգումից հետո հայ-վրացական սահմանով անցումը զգալիորեն կպարզեցվի։
Հաջորդ տարի կսկսվի անցակետի վերանորոգումը։ Այդ բոլորից բացի, այդտեղ կսահմանազատեն ֆիզիկական անձանց և բիզնեսի համար ստուգման և անցման հատվածները։
«Մեքենաներով, ավտոբուսներով երթևեկող քաղաքացիները ստիպված չեն լինի հերթում սպասել՝ կանգնելով բեռնատարների հետևում։ Բագրատաշենի անցակետի, ինչպես նաև Մեղրիի անցակետի վերանորոգումը կիրականացվի ԵՄ-ի հետ համագործակցությամբ»,- ասել է Բադասյանը։
Նրա խոսքով՝ բիզնեսի համար կներդրվի ապրանքների նախնական հայտարարագրման պրակտիկա՝ հանրապետության տարածքում գտնվող մաքսային պահեստից դուրս գալու ժամանակ։ Դրա շնորհիվ մաքսային ստուգումը զգալիորեն կպարզեցվի։
«Այսպիսով, բիզնեսի համար սահմանով անցնելու ժամանակը զգալիորեն կկրճատվի»,- վստահեցրեց ՊԵԿ նախագահը։