Ակնկալում ենք, որ ինչ-որ ժամանակ անց գազի, էլեկտրաներգիայի սակագներն իջնելու են․ ԿԲ նախագահ
Մամուլի ասուլիսի ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ բազմիցս հայտարարել են, որ գազի, էլեկտրաէներգիայի սակագնի մեջ էական բաղադրիչ է արժութային փոխարժեքը, և ակնկալում են, որ ինչ-որ ժամանակ անց գազի, էլեկտրաէներգիայի սակագինը իջնելու են:
«Բաղադրիչները, որոնք մտնում են գնի ձևավորման հաշվարկման մեջ, դոլարային են: Դոլարի փոխարժեքը իջել է, բնականաբար, պետք է որոշակի ճշգրտում լինի: Ինչ վերաբերում է միջանկյալ կամ մեծածախ ապրանքներին, այստեղ նույնպես, քանի որ հումքի ներմուծման հիմնական երկրներում և ընդհանուր համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող միտումները վկայում են, որ պահանջարկի անկում է լինելու, դրա ֆոնին ակնկալում ենք, որ գների որոշակի ճշգրտում է լինելու: Թե ինչ տոկոսով, այս պահին կդժվարանամ ասել: Հաշվարկն արել ենք, բայց այս պահին զերծ կմնանք այդ թիվը հրապարակելուց»,-ասաց ԿԲ նախագահը: