Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

ՊՆ-ի 71 անշարժ գույք կվաճառվի, այդ թվում՝ զորամասերի շենքեր. Hetq.am

Hetq.am-ը գրում է. «Պետական գույքի կառավարման կոմիտեն շուտով կավարտի Պաշտպանության նախարարությանը պատկանող 71 առանձին գույքի հանձնում-ընդունումը, որից հետո կզբաղվի դրա օտարման հարցով։ Ցանկում ներառվել են նաև Երևանում և մարզերում գտնվող զորամասերի շենքեր։

«Հետք»-ը տեղեկություն էր ստացել, որ այս ամիսներին Պաշտպանության նախարարությանը պատկանող՝ Երևանում և մարզերում գտնվող մի շարք զորամասերի շենքերը, հողատարածքները վաճառելու նպատակով բանակցություններ են ընթանում հավանական գնորդների հետ։ Նույն տեղեկության համաձայն՝ գնորդներին ցույց են տալիս տարածքները, քննարկում օտարման պայմանները։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանին գրավոր խնդրեցինք պարզաբանել, թե ինչ է տեղի ունենում՝ կցելով օտարման պատրաստվող մեզ հայտնի գույքերի ցանկը։

Ի պատասխան մեր հարցման, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Բաբայանը հայտնեց, որ Կառավարության այս տարվա ապրիլի 15-ի «496-Ա» որոշմամբ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող մի շարք շենք-շինություններ պետք է ամրացվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կոմիտեն գույքն ընդունելուց հետո պետք է Կառավարությանը ներկայացնի առաջարկություն դրանք օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալը, չհերքելով մեր ունեցած տեղեկությունները, նշել է․ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշված որոշման համաձայն՝ Կոմիտեին արդեն իսկ հանձնվել է դրանց մի մասը, իսկ մյուս մասի նկատմամբ դեռևս իրականացվում են վերագրանցման և հանձնման-ընդունման աշխատանքներ։ Միայն նշված աշխատանքների ավարտից հետո Կոմիետի կողմից կքննարկվեն որոշման հավելվածում ներառված գույքը օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու հետ կապված խնդիրները, կհստակեցվի օտարվող գույքերի քանակը, օտարման եղանակը և այլն»։

Ուսումնասիրեցինք Կառավարության 2022 թ.-ի ապրիլի 15-ին ընդունած «496-Ա» որոշման ընդունման անհրաժեշտությունը։ Պարզվում է, որ անշարժ գույքը, այդ թվում՝ չկառուցապատված հողամասերը, ներկայում չեն օգտագործվում: Դրանցից ոչ պրոֆիլային գույքերը ժամանակին հանձնվել են ՊՆ-ին՝ այն ենթադրությամբ, որ հետագա օտարումից մուտքերը կուղղվեն նախարարության կարիքների բավարարմանը, ինչը, սակայն, չի իրագործվել։ Որոշման հիմնավորումներում տեղ գտած այս պնդումը լրացուցիչ ստուգման կարիք ունի։

«Տարիներ շարունակ նշված գույքերի պահպանման համար նախարարության կողմից իրականացվել և իրականացվում են ծախսեր՝ պահակի վարձատրություն, էլեկտրաէներգիա և այլն, որոնք արդարացված չեն նախարարության բյուջեի տեսակետից։ Միաժամանակ, պոտենցիալ ներդրողների կողմից պարբերաբար առաջարկներ են ներկայացվում նշված գույքերը վաճառելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ, որոնց նպատակահարմարության որոշման հարցը դուրս է ՊՆ-ի լիազորությունների շրջանակից։

Հաշվի առնելով պատերազմի արդյունքներով ՊՆ-ի նյութատեխնիկական մեծ կորուստները, և դրանց համալրման համար պահանջվող ֆինանսական ռեսուրսների սահմանափակ լինելը, նախարարությունը նպատակահարմար է գտել նշված 71 անվանում գույքը շուկայական արժեքներով օտարելու և այդ միջոցներն ուղղելու նախարարության կարիքների բավարարմանը՝ հիմնականում ժամանակակից սպառազինության գնմանը»,- նշված է հիմնավորման մեջ։

Վերը նկարագրածն իրագործելու համար կառավարությունը որոշել է գույքը հանել ՊՆ-ի հաշվեկշռից, փոխանցել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որից հետո իրականացվի օտարումը, իսկ գումարով ՊՆ-ի կարիքների համար գնումներ կատարել։

Նշենք, որ օտարման նախապատրաստվող գույքերի ցանկում են Նուբարաշենի 2-րդ զինավանը, Մուրացանի փողոցում գտնվող ՊՆ Բուժվարչության շենք-շինություններ, Արշակունյաց պողոտա 4/1 հասցում գտնվող 6.5 հա հողամասն իր շենք-շինություններով (Մայրաքաղաքային գունդը), Թալին քաղաքում գտնվող զորամասը, Աշտարակի զինավանը, Գեղարքունիքի մարզի «Վահան-ուղեկալ» զորամասը և այլն»։