Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներն իրենց հետ 1.7 մլրդ դոլար են բերել. սա նախորդ տարվա համեմատ 155 տոկոսով ավելի է. ԿԲ
Մամուլի ասուլիսի ժամանակ ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը նշեց, որ 2022թ-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է փոխանցվել 1.7 մլրդ դոլար։
«Սա շատ բարձր թիվ է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 155 տոկոսով ավելի է: Հրապարակված ամբողջ գումարը Հայաստան է փոխանցվել բանկային փոխանցումների ձևով ու գրեթե ամբողջությամբ Ռուսաստանից»,-ասաց նա:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով էլ` փոխանցումների նման աճը պայմանավորած է ոչ թե ՌԴ–ում աշխատող հայ միգրանտներով, այլ ՀՀ տեղափոխված ռուսաստանցիներով:
«Աճի մեծ մասը հիմնականում միջազգային այցելուների կողմից իրենց ֆինանսական միջոցները ՌԴ–ից կամ այլ երկրներից Հայաստան տեղափոխելու հետ է կապված»,– ասաց Մարտին Գալստյանը։