Առանց Արցախ չկա Հայաստան․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Արցախի այս հրաշք երեխաները յուրաքանչյուրիս պաշտպանության և աջակցության կարիքն ունեն: Մենք իրավունք չունենք նրանց մենակ թողնելու և երբեք չենք անի դա: Այլ տարբերակ պարզապես չկա ու չի՛ կարող լինել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Հետևաբար, հանուն Արցախի, հանուն Հայաստանի և հայ ժողովրդի ինքնության պահպանման, եթե կուզեք, թեկուզ հենց հանուն այս հրաշամանուկների՝ նոյեմբերի 5-ին բոլորս միասին դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Ժամանակն է, որպեսզի վերջապես հասկանանք, որ կորցնելով Արցախը, կորցնելու ենք նաև Հայաստանը:
Մենք պարտավոր ենք և պետք է գիտակցենք, որ առանց Արցախի չի՛ կարող լինել խաղաղություն։ Առանց Արցախ չկա՛ Հայաստան»,- գրել է Դանիելյանը: