Թուրքիան ցնցված էր հացահատիկի գործարքը դադարեցնելու Ռուսաստանի որոշումից
Թուրքիան ցնցված էր հացահատիկի գործարքին իր մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշումից։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, գրում է Hürriyet-ը։
«Հացահատիկային միջանցքով անցել է 421 նավ, նրանց տեղափոխած բեռների ընդհանուր ծավալը կազմել է 9,7 մլն տոննա, եվրոպական երկրները ստացել են 61%-ը, ասիականը՝ 20%-ը, աֆրիկյանը՝ 13%-ը։
Ես վստահ եմ, որ այս խոչընդոտը կհաղթահարվի մեր նախագահի ղեկավարությամբ: Մենք կշարունակենք հոգ տանել և աջակցել գյուղատնտեսությանը»,- ասել է նա։