«Ինչո՞ւմ օգնենք, դավաճանության մե՞ջ». Սերժ Սարգսյանը կտրուկ մերժել է Գարո Փայլանին. Aravot.am
Համահայկական գագաթաժողովին մասնակցության նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի խորհրդարանի միակ հայազգի պատգամավոր Գարո Փայլանն, ինչպես հայտնի է, տարբեր հանդիպումներ էր ունեցել Հայաստանի նախկին և ներկա ղեկավարների հետ: Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Գարո Փայլանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից: Մասնավորաբար, Գարո Փայլանը փորձել է առաջ մղել ազգային միասնության թեզը՝ շեշտը դնելով՝ «Նիկոլ Փաշինյանին օգնենք» տարբերակի վրա: Սերժ Սարգսյանը կտրուկ հակադարձել է Գարո Փայլանին՝ ասելով՝ «ինչո՞ւմ օգնենք, դավաճանության մե՞ջ»:
Սերժ Սարգսյանը նաև հավելել է, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է ՀՀ վարչապետը՝ Հայաստանի և Արցախի «գործերը վատանալու են», հայկական երկու պետությունների առջև որևէ հեռանկար չի բացվելու, ուստի, համախմբվել մի մարդու շուրջ՝ ում պատճառով ստեղծվել է այս իրավիճակը, որից ելքերը դառնում են օրհասական, պարզապես բացառված է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում