Լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակած իշխանությունը համարում է, որ ԶԼՄ-ները որևէ սահմանափակում չունեն՝ ղեկավարության հետ շփվելու (տեսանյութ)
Կառավարության բոլոր անդամները, այդ թվում նաև վարչապետն առիթը բաց չեն թողնում հաղորդակցվելու հասարակության հետ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ՀՀ կառավարությունը ձգտում ոչ ժողովրդավար լինել ու չշփվել լրագրողների հետ։
«Ապագայում էլ, ներկայում էլ, անցյալում էլ լրատվամիջոցները որևէ սահմանափակում չեն ունեցել շփվելու ղեկավարության հետ»,- ասաց նա՝ ընդգծելով, թե դրա լավագույն ապացույցն այն ինդեքսներն են, որոնք վերաբերում են մամուլի ազատությանը Հայաստանում:
Լրագրողները հակադարձեցին, որ այսօր անգամ լրագրողների շարժն են սահմանափակում, ինչին արձագանքելով՝ Հարությունյանն ասաց․ «Դա արդեն լրատվամիջոցները պետք է իրենց հարց տան, թե ինչո՞ւ է ռեգրեսը տեղի ունեցել ու այլ տեղերում փնտրեն պատասխանները»: