Եթե Սերժ Սարգսյանի իշխանությունն ավտորիտար էր, Սարգսյանն էլ՝ «բռնապետ», ինչպե՞ս հրաժարական տվեց ու եկաք իշխանության․ լրագրողի հարցը՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը միջազգային հարթակներում թե՛ տնտեսության, թե՛ խոսքի ազատության առումով դասվում է ամենազարգացած երկրների շարքին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ինչի մեջ մեզ մեղադրել, բայց ժողովրդավարության բացակայության մեջ չի կարելի մեղադրել»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ եթե նախկին իշխանությունը ժողովրդավար լիներ, իրենք 2018 թվականին իշխանության չէին գա:
Դիտարկմանը, թե եթե Սերժ Սարգսյանի իշխանությունն ավտորիտար էր, Սարգսյանն էլ՝ «բռնապետ», ինչպե՞ս հրաժարական տվեց՝ ԱԺ նախագահն արձագանքեց. «Իսկ ո՞նց կարող էր հրաժարական չտալ: Ժողովուրդը դուրս էր եկել»։
Դիտարկմանը, թե՝ եթե իրոք բռնապետ էր՝ ժողովրդի նկատմամբ բռնություն կգործադրեր, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Պետք է հիմա ես շնորհակալություն հայտնե՞մ, որ 2018 թվականին չի կրակել ժողովրդի վրա: Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե իշխանության մոտ շանս լիներ պահելու իշխանությունը, կամ Կարեն Կարապետյանի մոտ շանս լիներ խլելու իշխանությունը՝ իրենք դա կանեին»:
Սիմոնյանը չընդունեց լրագրողի դիտարկումը, որ իշխանությունը ժողովրդի պահանջով հանձնվել է ժողովրդի կողմից ընտրված մարդուն՝ նախկին իշխանության ժողովրդավարության արդյունքում։
«Լավ, եկեք վերջացնենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։