Մերժում եմ Արցախի մեր 130.000 հազար հայրենակիցներին ադրբեջանցի մարդակերների ողորմածությանը թողելու՝ իշխանության որոշումը. Արթուր Ղազինյանը լինելու է նոյեմբերի 5-ի հանրահավաքին
Նոյեմբերի 5-ի հանրահավաքը, կոնկրետ ինձ համար, հերթական հնարավորությունն է ցույց տալ, որ ես համաձայն չեմ, որ Արցախի հարցը լուծված է, դեմ եմ Հայաստանի կողմից Արցախը լքելուն ու դավաճանելուն, չեմ ընդունում և մերժում եմ Արցախի մեր 130.000 հազար հայրենակիցներին ադրբեջանցի մարդակերների ողորմածությանը թողելու Հայաստանի իշխանության որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Նոյեմբերի 5-ին ես լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում, քանի որ Հայ եմ, ունեմ արժանապատվություն, չեմ ցանկանում ու չեմ կզելու թուրքի առջև, մի քանի գրոշի համար ծնկաչոք խաղաղություն չեմ աղերսելու իմ պապերին ու եղբայրներին գլխատող բորենիներից:
Ես իմ բողոքն ու անհամաձայնությունն եմ հայտնելու ստորացմանն ու նվաստացմանը, իմ համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնելու Արցախի մեր հայրենակիցներին, ու ամբողջ ձայնով գոռալու եմ. սիրելի արցախցիներ, դուք մենակ չեք, ես ձեր հետ եմ...»: