ՆԱՏՕ-ի խմբավորումներն աճում են Ռուսաստանի սահմանների մոտ. Շոյգուն տվյալներ է ներկայացրել
Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի բազմազգ խմբավորումը փետրվարից ի վեր աճել է 2,5 անգամ՝ հասնելով ավելի քան 30 հազարի, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաև մերձբալթյան երկրներում տեղակայված են ՆԱՏՕ-ի ոչ տարածաշրջանային երկրների զինված ուժեր։ Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում ստեղծվում են նոր բազմազգ գումարտակային խմբեր»,- նշել է Շոյգուն։
Շոյգուի խոսքով՝ խմբի չափը կարող է աճել մոտ ապագայում։