Մենք էլ ենք ընդդիմություն եղել, գիտենք՝ դա ոնց է լինում․ Ալեն Սիմոնյան
Ընդդիմությունը քաղաքական ինքնասպանության դերը վստահել է Իշխան Սաղաթելյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության նոյեմբերի 5-ին տեղի ունենալիք հանրահավաքին։
«Ցավում եմ, որ Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերն են իրեն վստահել։ Իրեն դրդում են քաղաքական ոչնչացման։ Մենք էլ ենք ընդդիմություն եղել, գիտենք՝ ինչ է հանրահավաքը, գիտենք` դա ոնց է լինում»,- ասաց Սիմոնյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի ընդդիմությունն առաջնորդվում է «մի՛ հանձնվիր, խայտառակվի՛ր մինչև վերջ» կարգախոսով։
Սիմոնյանը հռետորական հարց տվեց` արդյոք ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչնե՞ր են։
«Ո՞նց կլինի այդպես, իրենք չեն գալիս նիստերին, մեկ էլ Զատուլինի (ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին-խմբ.) թեմա է լինում, վեր են կենում, գալիս են, որ նրան պաշտպանեն, հիմա իրենք Հայաստանի Հանրապետության պատգամավո՞ր են»,- ասաց նա։