Իտալիան սառեցրել է Ուկրաինայի համար նախատեսված օգնության նոր փաթեթի քննարկումը
Իտալիայի իշխանությունները դադարեցրել են Ուկրաինային ռազմական օգնության վեցերորդ փաթեթի քննարկումը, գրում է Il Messaggero-ն՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Պաշտոնյաների խոսքով՝ քննարկումը սառեցվել է՝ ՆԱՏՕ-ի հետ տրամադրվող զենքերի ցուցակները համաձայնեցնելու և Կիևի ռազմական խնդրանքների բոլոր մանրամասները դիտարկելու անհրաժեշտության պատճառով։ Այս ընթացակարգերից հետո Իտալիան հստակ կիմանա, թե ինչ զինատեսակներ է պետք ուկրաինական բանակին։
Փորձագետներն ընդգծել են, որ զենքի առաքման ժամանակ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ։