Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման Աբովյան
Քաղաքականություն

Դեսպան ես աշխատում, կարդա, իմացի՝ 98-ին չի եղել մատնանշածդ սխալը, 97-ից արդեն Ղարաբաղը որևէ ֆորմատով չի նստել բանակցային սեղանին․ Հակոբյանը՝ Մարուքյանին

Չէ՛ք հավատա, ոնց որ գժանոցում ապրենք. Էս Նիկոլի հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե՝ Սոչիում և Պրահայում ուղղեցին 1998-ի սխալը, և Արցախն ու Ադրբեջանը պետք է ուղիղ խոսեն․ ասել է, թե դա պարզապես անհրաժեշտություն է, որ Բաքուն և Ստեփանակերտը իրար հետ երկխոսեն. Բաքուն ուզում է Արցախը վերացնել կամ էլ իրեն միացնել, բայց այդ դիրքորոշումը կարող է փոխվել և այլն և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan Today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը:

 «Նիկոլի դեսպանին լսողը կարող է տպավորություն ունենալ, թե ահա, Արցախը բանակցությունների սեղան է վերադառնում։ Մարուքյանը ինչ սկսել է Նիկոլին ծառայել, խոսում է նույն մանիպուլյացիոն ոճով, ստի լեզվով։ Նախ, դեսպան ես աշխատում, մի թեթև գոնե նյութեր նայի խոսացածիդ թեմայով, 98-ին չի եղել մատնանշածդ սխալը, 97-ից արդեն Ղարաբաղը որևէ ֆորմատով չի նստել բանակցային սեղանին, կարդա, իմացիր:

Հիմա նայենք, թե Սոչիում և Պրահայում էդ ի՞նչ են պայմանավորվել, որը հիմք է տվել հատուկ հանձնարարություններով օգտագործվող գործչին հայտարարելու, թե Արցախն ու Ադրբեջանն ուղիղ կխոսեն։

Սոչիի եռակողմ հայտարարության մեջ չկա որևէ դրույթ, որտեղ ասվի, որ Արցախն ու Ադրբեջանը բանակցելու են, Արցախի մասին որևէ բառ չկա։ Ավելին, Արցախ անունը դուրս է եկել և տեղը եկել է «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման» արտահայտությունը։

Ինչ վերաբերում է Պրահային, եթե հիմք են վերցնում «Վաշինգտոնյան» անունով հայտնի թուղթը, այդտեղ, իհարկե, Էդմոն Մարուքյանի ասածն է, բայց․ այնտեղ Արցախը արդեն իսկ համարվում է Ադրբեջանի մաս, արցախցիները՝ Ադրբեջանի քաղաքացի՝ էթնիկ փոքրամասնություն, որոնք պետք է նշանակեն ներկայացուցչի՝ Ադրբեջանի նշանակած ներկայացուչի հետ ընդամենը քննարկումներ անելու համար՝ իրենց իրավունքների մասով։

Ինչ է ստացվում, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե բանակցությունների սեղանին է բերում Արցախը, այլ Արցախը հանձնում է և ասում է գնացեք ինքներդ քննարկեք, դուք ինչ կարող եք անել Ադրբեջանի կազմում։ Փաստորեն, տարիներ շարունակ բանակցվել է, որ Արցախը չունենա ավելի ցածր կարգավիճակ, որ ունեցել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, սրանք (Նիկոլն ու թիմակիցները, այդ թվում՝ Էդմոն Մարուքյանը) Արցախը հանձնում են Ադրբեջանին, ասում են մենք ձեռքներս լվանում ենք, դուք էլ բանակցեք ձեր մասին ու դա համարում են, որ Արցախը վերադարձրել են բանակցային սեղա՞ն։

Այ էն ժամանակ, երբ բանակցությունների սեղանի շուրջ կնստեն Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ալիևը և Արցախի Հանրապետության նախագահ՝ թեկուզ Արայիկ Հարությունյանը, էդ ժամանակ կարելի կլիներ գլուխ գովալ, Էդմոն։ Իսկ Արցախը Ադրբեջանին հանձնելու համար ու մի հատ էլ դրա առիթով գլուխ գովալը, անունը չտամ, բայց այն է, ինչ իրար ասել են ՀՀ ԱԺ այժմյան նախագահն ու նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հերիքա ժողովրդին ոչխարի տեղ դնեք»,- գրել է Հակոբյանը։