Ղազախստանը որպես օգնություն Ռուսաստանին կմատակարաի 50 հազար տոննա բենզինԷկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»Պnւտինը Կոնստանտինովկայի ազատшգրnւմը համարում է կարևոր փուլ«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Պաշտոնանկություններ են սպասվում.  «Հրապարակ»Պայթյուն Սիրիայի ռազմական օդանավակայանում. կան զոհերՇրջակա միջավայրի նոր նախարարի հայտարարագրերը. ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կայացած արարողության ժամանակ հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակինՊՆ-ում վհուկների որս է սկսվել. «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Իրանում շարունակվում են Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները«Կամանդիրը» սպասում է, թե ինչ կպահանջի իրենից «գլավնակամանդույուշչին». «Հրապարակ»Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»«Ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել. «Հրապարակ»Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանՌուբինյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին վկայում է՝ փոխվում է հայ-թուրքական գործընթացի օրգանիկանՎրաստանի նախագահը Թեհրանում մասնակցում է Խամենեիի հուղարկավորության արարողությանըՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տունՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԻնչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան ՄեսսինՓեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունըԼեգենդը գալիս է փրկի՞ ֆուտբոլը․ Պակը պաշտոն է ստացելԻտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելունԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաԻրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանըCSI-ն ահազանգում է օկուպացված Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման մասինԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՉկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե ՎարդանյանԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. ՄելիքյանԻրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգըԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը․ այսօր նրա հիշատակի օրն է Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-իՃամբարակի ճանապարհին մեքենա է կողաշրջվել, ղեկին եղել է տարեց մարդ. բարեբախտաբար տուժածներ չկանՄարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունում քննարկվել են ընտրությունների հարցերըՀայտնի են լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԱնդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրելՉինաստանը հույս է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՎրաստանն ու Ուզբեկստանը դարձան ռազմավարական գործընկերներՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինԹուրքիան և Օմանը համագործակցության հուշագիր են ստորագրել
Տնտեսություն

Հոսանքի սուբսիդավորումը կառավարության որոշմամբ կա, իսկ փաստացի` չկա

Դեկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի սպառումը բնակիչներին շրջանում խառնաշփոթ է առաջացրել, գումարի չափը անհավանական մեծ է: Չնայած կառավարությունը հայատարարում է սուբսիդավորման մասին և թվեր է ներկայացնում, սակայն սպառողների համար այդ փոխհատուցումը զգալի չէ:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը newspress.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության կողմից էլեկտրաէներգիայի սուբսիդավորմանը, նկատեց, որ կառավարության որոշմամբ հոսանքի սուբսիդավորում կա, իսկ փաստացի` չկա:

Նրա խոսքով` օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին քիչ էներգիա է սպառվում և էներգիայի դիմաց վճարվող գումարի տարբերությունը շատ չնչին է, իսկ ձմռան ամիսներին արդեն այդ տարբերությունը զգալի է: Հաշվի առնելով այս ամենը և այն, որ կառավարությունը սուբսիդավորում է այն դեպքում, երբ սպառվում է 250 կվտ էներգիա, իսկ արդեն 251 կվտ-ի դեպքում սպառողն ամբողջությամբ զրկվում է սուբսիդավորումից` տնտեսագետն իրատեսական չի համարում կառավարության այն հայտարարությունն, ըստ որի` դեկտեմբերին բնակիչ-սպառողների շուրջ 60 տոկոսը օգտվել է սուբսիդավորման ծրագրից:

«Ես չգիտեմ, թե այդ թիվը որտեղից են վերցրել, դա ռիսկային է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է դեկտեմբեր ամսվան: Գիտե’ք, նոր տարվա նախաշեմ է եղել, և մարդիկ բավականին էլեկտրաէներգիա են սպառել: Այնպես, որ այդ թիվն իրականությանը չի համապատասխանում: Ես կասեի` դա նույնիսկ գերագնահատված է»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ այս ամիսներին սուբսիդիան կընթանա նվազողական սցենարով և աստիճանաբար կձգտի զրոյի:

Հիշեցնենք, որ ժամանկին տնտեսագետը սուբսիդավորման հետ կապված այլ, ավելի օպտիմալ սակագների առաջարկով է հանդես եկել, սակայն, ինչպես Արտակ Մանուկյանն է նկատում, իր առաջարկը կառավարությունում քննարկման չեն դրել:

«Ամսական մինչեւ 250 կվտ սպառողների 1 տարվա փոխհատուցումը 3 հազար կիլովատ է: Լավ կլիներ, եթե սպառողին ոչ թե ամիսը 250 կիլովատի հնարավորություն տրվեր, այլ որ սպառողը տարվա կտրվածքով 3000 կիլովատի համար վճարեր 42 դրամ սակագնով: Եթե մարդը ձմռանը 250 կիլովատ է սպառելու, ամռանը՝ 200, ապա այս տարբերությունն իրար կփոխհատուցի… Բայց կառավարությունը քննարկման չդրեց այս առաջարկությունը և արեց այն, ինչ այսօր կա»,- newspress.am-ի հետ զրույցում ընդգծեց  տնտեսագետը:

Ինչ վերաբերում է սպառողների շրջանում առաջացած այն դժգոհություններին, թե հաշվիչի ցուցմունքերը չեն համապատասխանում իրականությանն, ապա տնտեսագետը բացատրում է. «Հնարավոր չէ, որ ցուցմունքները սխալ լինեն, պարզապես դա սակագնի 16 տոկոս աճն է, որ արդեն իրեն զգացնել է տալիս: Այսինքն ամեն կիլովատի դիմաց 7 դրամ ավել են վճարում»:

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը դրվեց օգոստոսից, կառավարությունն էլ հանդես եկավ սուբսիդավորման առաջարկով: