Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Սոչիում առանձնազրույց են ունեցել. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Սոչիի գագաթաժողովի շրջանակում առանձազրույց են ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը։
«Երեք նախարարների միջև եղել է դեմ առ դեմ շփում։ Զրույցը տեղի է ունեցել այն բանակցությունների համատեքստում, որոնք անցկացվել են նրանց երկրների առաջնորդների միջև»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։