Ժամանակն է բացելու հայ-թուրքական սահմանը. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արարատի մյուս կողմից անցնում եմ այս կողմ։ Հիմա ժամանակն է բացելու Թուրքիայի և Հայաստանի սահմանը, մնայուն խաղաղություն հաստատելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Պատերազմներով պարտվեցինք բոլորս, եկեք մնայուն խաղաղության համար բոլորս պատասխանատվութուն առնենք և հաղթենք»։