Դե, մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» հեռանկարների մասին
Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը քննարկվել է Սոչիում կայացած գագաթնաժողովում։ Այս մասին ՌԴ Արտաքին գործերի ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
Նա նաև նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն գնահատում է «Զանգեզուրի միջանցքի կազմակերպման» ջանքերը։
«Դե, մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան աշխատանքները կշարունակվեն եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Ըստ էության, ինչպես որ սահմանվել էր երեք երկրների ղեկավարների՝ 2021թ․-ի հունվարի 11-ի հայտարարության մեջ»,- նշել է Զախարովան։