Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

Իշխող ուժը գնում է պետության զավթման ճանապարհով. հայտարարություն

Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմինների հանրային պաշտոններում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր անդամներին և իր հետ կապված ու ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց պետական անկախ մարմինների պաշտոններում առաջադրելու և ընտրելու վերաբերյալ: Այս մասին հայտարարություն են տարածել շուրջ մեկ տասնյակ ՀԿ-ներ:

Հայտարարությունում ասվում է. «Մասնավորապես, վերջին շրջանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել և ընտրել է նույն կուսակցության վարչության անդամ (մինչև 2022թ. սեպտեմբեր ամիսը), պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանին: Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել և ընտրել է նույն կուսակցության անդամ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնում կառավարող կուսակցության կողմից ընտրվել է այդ քաղաքական թիմի կազմում քաղաքական ակտիվ գործունեություն իրականացնող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը:

Այս բոլոր թեկնածուների ընտրությունը հնարավոր է դարձել բացառապես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միաձայն քվեարկության արդյունքում, իսկ Վահագն Հովակիմյանի պարագայում՝ նաև հենց սեփական քվեի շնորհիվ՝ շահերի ակնհայտ բախման պայմաններում:

Խիստ անընդունելի ենք համարում պետական անկախ մարմինների պաշտոններում կուսակցական անդամների ընտրությունը, ինչը կասկածի տակ է դնում նշված մարմինների անկախությունն ու քաղաքական չեզոքությունը և էական բացասական ազդեցություն ունենում դրանց հանրային հեղինակության և վստահելիության վրա: Ավելին, տվյալ մարմինների առաքելությունն է հակակշռել և փոխզսպել գործադիրին և կառավարող քաղաքական ուժին: Մինչդեռ, այս գործառույթի պատշաճ իրականացումը լուրջ կասկածի տակ է դրվում անկախ մարմիններում ներկայացված կուսակցական անցյալով անձանց շրջանում շահերի բախման պատճառով:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նման գործելակերպը էական հետընթաց է ժողովրդավարության և թափանցիկ ու հաշվետու կառավարման սկզբունքներից: Այն նաև հանդիսանում է կոռուպցիայի՝ քրոնիզմի տեսակի ակնառու դրսևորում և իշխող կուսակցության կողմից պետական համակարգը, հատկապես՝ անկախ մարմինները, իրեն ենթարկեցնելու և նրանց գործունեության նկատմամբ քաղաքական ազդեցության հաստատելու միտում:

Կառավարող քաղաքական ուժի կողմից սեփական կուսակցական անդամներին պետական մարմիններում ընտրությունն ու նշանակումը չի նպաստում նշված ոլորտներում համակարգային բարեփոխումների իրականացմանը, հանդիսանում է կառավարող կուսակցության և պետական անկախ մարմինների սերտաճման արատավոր գործընթաց և անխուսափելիորեն ազդելու է ինչպես հետագա ընտրությունների ազատ և արդար անցկացման, այնպես էլ՝ դատական համակարգում արդյունավետ բարեփոխումների, այդ թվում՝ դատական իշխանության անկախության ապահովման և հանրային վստահության վրա:

Խստորեն դատապարտում ենք կառավարող քաղաքական կուսակցության կողմից պետական անկախ մարմիններում կուսակցական անդամների ընտրությունը և պահանջում ենք վերադառնալ հաշվետու կառավարման սկզբունքներին, պետական պաշտոններում ընտրություններն իրականացնելիս ապահովել բարեվարքության սկզբունքն ու բացառել շահերի բախումը, այլ ոչ թե վերադառնալ Հայաստանի հասարակության մեծամասնության կողմից 2018թ. Թավշյա հեղափոխության արդյունքում մերժված գործընթացներին:

Պետական կառավարման նման արատավոր գործելակերպի վերարտադրությունը հիմնավոր կասկած է առաջ բերում, որ իշխող քաղաքական ուժը գնում է պետության զավթման ճանապարհով: Այս պրակտիկան կանխարգելելու և վերացնելու նպատակով անհրաժեշտ է հրատապ կարգով կատարել օրենսդրական փոփոխություններ՝ բոլոր անկախ մարմինների անդամների թեկնածուների համար նախատեսելով առնվազն վերջին երեք տարիներին կուսակցական անդամության և քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելու սահմանափակում:

Հայտարարությունը բաց է միանալու համար

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ»