Ալիևն ու Էրդողանը քննարկել են Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպման արդյունքները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ հետ Սոչիի հանդիպման արդյունքները: Այս մասին հայտնում Է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Զրույցը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների Սոչիի հանդիպումը և ստորագրված համատեղ հայտարարությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել ադրբեջանա-թուրքական բարեկամական և եղբայրական հարաբերությունների վերաբերյալ։