Դրամապանակում կար 4500 դոլար. քրեական հետախույզների բացահայտումը (տեսանյութ)
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմեց 55-ամյա մի տղամարդ. որդուն ճանապարհելիս ինչ-ինչ հանգամանքներում կորել էր դրամապանակը, մեջը` 4500 դոլար: Նա վստահ էր, որ կատարվել է գողություն:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզները շտապ ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ, և հաջողվեց արագ պարզել, որ գողությունը կատարաել է մայրաքաղաքի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ: Ահազանգից մեկուկես ժամ անց Երևանի Երզնկյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց գծային բաժին: Արագ գործելու արդյունքում գողոնը հայտնաբերվեց:
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: