Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

Այսպիսի աղետ գյուղում չէր եղել. Օշականում ողբերգական ավտովթարից զոհված 4 պատանիները նույն դասարանից էին (տեսանյութ)

Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով չորս անչափահաս տղա է զոհվել. երեքը՝ դեպքի վայրում, մեկը՝ 3 օր անց Այրվածքաբանության ազգային կենտրոնում։

Ավտովթարը տեղի է ունեցել գյուղի սկզբնամասում. 16-ամյա Էդուարդ Գրիգորյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել էր ընկույզի հաստաբուն ծառին, ապա մոտակա էլեկտրասյանը, ինչի հետեւանքով մեքենայում հրդեհ էր բռնկվել։ Էդուարդին, մեքենայում գտնվող 17-ամյա Կարեն Պողոսյանին, 17-ամյա Միհրան Միրիջանյանին հրշեջները ավտոմեքենայից դուրս են բերել մոխրացած վիճակում։ 16-ամյա Ալբերտ Ներսիսյանին հաջողվել է ավտոմեքենայի վերնամասի պատուհանից դուրս գալ, սակայն հիվանդանոցում նրա կյանքը փրկել չի հաջողվել։

NEWS.am-ին Օշականի համայնքապետարանի աշխատակիցը պատմեց, որ տղաները մոտ ընկերներ էին։ Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ավտովթարը՝ գյուղում որևէ մեկը տեղյակ չէ։

«Ողջ էր մնացել միայն Ալբերտը, որը կարող էր ինչ-որ բան պատմել, թե ոնց է եղել, սակայն, ցավոք, նա էլ մահացավ։ Մեքենան ահավոր վիճակում էր։ Թե կոնկրետ ինչից է սկսել հրդեհը, դեռևս պարզ չէ։ Սատանայական բան է, չենք հասկանում, թե ինչպես կարող էր այդտեղ այդպիսի բան լինել»,- ասաց համայնքապետարանի աշխատակիցը։

Բնակիչները պատմեցին, որ Միհրանի ծնողները 2019 թվականին նույնպես ավտովթարից մահացել էին։ Այն ժամանակ 14-ամյա Միհրանին ծանր վնասվածքներով Վրաստանից ուղղաթիռով Հայաստան էին տեղափոխել։ 17-ամյա Միհրանը քրոջ հետ էր ապրում, երկար բուժումից հետո ոտքի էր կանգնել։

«Արտակարգ երեխաներ էին, անձամբ էի ճանաչում, որովհետեւ թոռանս ընկերներն էին։ Գյուղում բոլորը շոկի մեջ են, այսպիսի աղետ Օշականում չէր եղել»,- նշեց գյուղի բնակիչներից մեկը։

Կարենը և Արթուրը նույն դասարանում էին սովորում, Էդուարդը զուգահեռ դասարանից էր, Ալբերտը սկսել էր սովորել Հաբուսակ համալսարանում։

Տղաների երկարամյա դասղեկը՝ Գոհար Բրյանը, մեծ ցավով է հիշում իր ժպտադեմ աշակերտներին. «Վերջին օրը, երբ արձակուրդ պետք է գնայինք, դասղեկի ժամ արեցինք, ուզում էի տղաների հետ զրուցել, դասարանն էլ կարգի բերեցինք։ Այդ օրն առավել ակտիվ էին Միհրանն ու Կարենը։ Իրենց ձեռքով բոլոր անկյունները շտկեցին, կարգի բերեցին, դասավորեցին, դրական նոտայի վրա ավարտելով՝ իրենց ուղարկեցի արձակուրդ։ Միհրանը մնաց իմ հիշողության մեջ ժպիտով։ Նրանք շատ ամոթխած էին, հենց գովում էի, կարմրում էին անմիջապես։

Նշենք, որ դեպքի առնչությամբ Արագածոտնի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։