Էրդողանը քննադատել է Պուտինի նկատմամբ համաշխարհային առաջնորդների վերաբերմունքը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննադատել է Պուտինի նկատմամբ համաշխարհային առաջնորդների վերաբերմունքը։
«Ում հետ էլ խոսեմ Պրահայում, բոլորը նրա դեմ են: Ես ասացի, որ դա սխալ է: Եթե դուք սխալ մոտեցումներ ցուցաբերեք Ռուսաստանի նկատմամբ, նա ավելի կհաստատվի որպես առաջնորդ»,- ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Պուտինն այն քաղաքական գործիչ չէ, որը հետքայլ կանի, երբ ճնշում գործադրեն։