Exit poll-ի արդյունքներով Իսրայելում հաղթում է Բենիամին Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը
Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ելույթ ունենալով Արևմտյան Երուսաղեմում ընտրողների հետ, ասել է, որ իր ղեկավարած աջակողմյան դաշինքը խոշոր հաղթանակի շեմին է, գրում է Anadolu լրատվական գործակալությունը։
«Ընտրողները ցանկանում են վերականգնել ազգային հպարտությունը և ընտրել այնպիսի կառավարություն, որը խոստանում է ուժ, ոչ թե թուլություն»,- ասել է Նեթանյահուն։
Նոյեմբերի 1-ի նախօրեին Իսրայելում անցկացվեցին վերջին 3,5 տարում հինգերորդ խորհրդարանական ընտրությունները։ Երկրի ողջ տարածքում ընտրատեղամասերը փակել են իրենց դռները տեղական ժամանակով ժամը 22:00-ին:
Exit poll-ի արդյունքներով Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթում է նախկին վարչապետ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը և նրա մասնակցությամբ ստեղծված ընտրական դաշինքը։