Զելենսկին նշել է պատերազմի ավարտի պայմանները
Եթե Ռուսաստանը չի ցանկանում վերադարձնել Դոնբասը և Ղրիմը, դա նշանակում է, որ պատերազմը չի ավարտվել, Չեխիայի ČT24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք արդեն ունենք սառեցված հակամարտության փորձ։ Կողմերից յուրաքանչյուրը կսպասի, մինչև պատրաստ լինի գրավել դրանք»,- ասել է Զելենսկին:
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի հետ բանակցությունների և փոխզիջումների մասին խոսելը հնարավոր կդառնա միայն այն ժամանակ, երբ նա դուրս գա 1991 թվականի հաստատված սահմաններից։