Հութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»
Մամուլ

Հայաստանը պարտավորվելու է Արցախի քաղաքացիներին զրկել Հայաստանի քաղաքացիությունից և ֆինանսավորումից. «խաղաղության պայմանագրի» արևմտյան տարբերակը կստորագրվի առաջիկա ամսում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ականների եւ ոչ միայն նրանց դժգոհությունը Սոչիում ստորագրված փաստաթղթից եւ հիասթափությունը Ռուսաստանի անկարողությունից ստիպելու են Ադրբեջանին՝ ճանաչելու Արցախի անկախ գոյության փաստը, հերթական անգամ ստիպելու են նրանց՝ դիմելու ավելի զորեղ ու հեղինակավոր միջնորդի, ինչպիսին Արեւմուտքն է: Մոսկվայի միջնորդությամբ չստացվեց հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, Պրահայի գործընթացը շարունակելու դեպքում շատ հանգիստ կարելի է հայաթափել Արցախը եւ այն հանձնել Ադրբեջանի տնօրինմանը: Նման բանը չտեսնված ու չլսված է միջազգային հարաբերությունների պրակտիկայում, երբ միեւնույն խնդրի վերաբերյալ ընթանա երկու զուգահեռ գործընթաց, որոնք ոչ միայն իրար չեն լրացնում, այլեւ նույնիսկ միմյանց հետ հատվելու ոչ մի եզր չունեն:

Սոչիի պրոցեսը խաղաղության օրակարգ չի նախատեսում. խաղաղության պայմանագրի մասին ոչ մի խոսք չկա: Մինչդեռ Փաշինյանին պետք է հնարավորինս շուտ կնքել նման մի փաստաթուղթ, որը կազդարարի խաղաղության դարաշրջանի սկիզբը: Մեր ունեցած տեղեկություններով, նման փաստաթուղթ կարող է ստորագրվել մինչեւ նոյեմբերի վերջը կամ առնվազն՝ դեկտեմբերի սկզբին: Որքան էլ զարմանալի լինի, պայմանագիրը նախատեսվում է ստորագրել Թբիլիսիում: Վրաստանը կարող է դառնալ համակովկասյան խաղաղության միջնորդն ու խորհրդանիշը, չէ՞ որ այդ փաստաթղթով ամբողջ Հարավային Կովկասն է հանձնվում Թուրքիայի տնօրինմանը՝ որպես այս հատվածում Արեւմուտքի շահերի օպերատոր: Մեր տեղեկություններով, Վրաստանում ակտիվ նախապատրաստվում են Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպմանն ու խաղաղության դարաշրջանն ազդարարող փաստաթղթի ստորագրմանը:

Այդ փաստաթղթի ստորագրումն ազդարարելու է Արցախից Հայաստանի պաշտոնական եւ վերջնական հրաժարումը: Հայաստանը պարտավորվելու է որեւէ կերպ չմիջամտել Արցախի հարցերին. Արցախի քաղաքացիներին զրկել Հայաստանի քաղաքացիությունից եւ ֆինանսավորումից: Ֆինանսավորումից զրկվելու են ոչ միայն Արցախի ուժային կառույցները, այլեւ, ընդհանրապես, պետական կառավարման համակարգը՝ ՏԻՄ-երից մինչեւ նախագահական ապարատ: Հայաստանն իրավունք կունենա իրականացնել բարեգործական-սոցիալական բնույթի ծրագրեր, օրինակ, մանկապարտեզի քանդված պարսպի սվաղի եւ ներկման աշխատանքների տեսքով: Դրանից ավելի որեւէ բան կդիտարկվի որպես անջատողականության եւ ահաբեկչության հովանավորում ու ֆինանսավորում:

Արցախի հայ բնակչությունն ընտրության հնարավորություն կունենա. կա՛մ ընդունում է Ադրբեջանի քաղաքացիություն եւ, որպես Ադրբեջանի քաղաքացի, շարունակում է ապրել իր բնակավայրում, կա՛մ, որպես Հայաստանի քաղաքացի, հեռանում է Հայաստան: Ըստ մեր տեղեկությունների, հիմա քննարկվում է հայերով բնակեցված հատվածին որոշակի մշակութային ինքնավարություն տրամադրելու հարցը: Ադրբեջանը դեմ է ցանկացած տիպի ինքնավարության, բայց արեւմտյան քաղաքակիրթ երկրների ազդեցիկ ճնշման տակ կարող է համաձայնել՝ հասկանալով, որ այդ ինքնավարությունը մնալու է թղթի վրա, շատ կարճ ժամանակ անց Արցախն ընդհանրապես հայաթափվելու է, մնացողներն էլ ադրբեջանացվելու են: Ընդ որում՝ որոշ բնակավայրեր հայաթափվելու են հենց պայմանագրի ստորագրումից ժամեր հետո: Օրինակ, Ադրբեջանը պահանջում է, որ մինչեւ 1991-92 թվականները ադրբեջանցիներով բնակեցված, բայց ներկայում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հայերն ազատեն անմիջապես: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Խոջալուին: Ալիեւի համար Խոջալու մուտք գործելը նույնքան խորհրդանշական է լինելու, որքան Շուշի կամ Լաչին:

Ալիեւը հենց այս պայմանագրի ստորագրումը նկատի ունենալով էր Սոչիում հայտարարում, որ Ղարաբաղի հարց չկա, այն լուծված է, եւ այդ թեմայով քննարկում չի կարող լինել: Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահ զորախմբին, ապա հայկական բնակչության մի մասի հեռանալուց, իսկ մնացած մասի կողմից Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելուց հետո նրանց մնալն այդ տարածքում կդառնա լրիվ անիմաստ: Ադրբեջանը կհայտարարի, որ այդ մարդիկ իր երկրի քաղաքացիներն են, եւ Ադրբեջանն ինքնուրույն ի վիճակի է ապահովել նրանց իրավունքներն ու անվտանգությունը: Արցախը հանձնելուց հետո այլեւս չի լինի Արցախը Հայաստանին միացնող միջանցքի հարցը: Չի լինի միջանցք, Թուրքիան ու Ադրբեջանն էլ չեն կարողանա հայտարարել, որ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող միջանցքը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Հայաստանն Արցախին միացնող միջանցքը: Այստեղ էլ մեր դարավոր թշնամիներին կֆռռացնենք. չեղած միջանցքը չի կարող կարգավիճակ ունենալ:

Այնպես որ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե ինքն ընտրում է Արցախի հարցի կարգավորման ռուսական տարբերակը, հերթական անգամ ստում էր, քանի որ շատ վաղուց ընտրել է հարցի կարգավորման արեւմտյան տարբերակը: Իսկ Սոչի գնաց եւ հայտարարության տակ իր ստորագրությունը դրեց, որ արդարանա, թե` տեսաք, որ Ռուսաստանն ու դրա նախագահ Պուտինն էլ ի վիճակի չեն Արցախը պաշտպանել, ես միայնակ ի՞նչ կարող եմ անել: Արցախը հանձնեցի, որ գոնե 29 հազար ու տակը մնացած մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածքը փրկեմ: Լինելով տեսակով փրկիչ՝ ինքը միշտ զբաղվելու է փրկելով, քանի դեռ իրենից չենք փրկվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում