Ղազախստանի հանքահորում պայթյուն է որոտացել. կան զոհեր
Ղազախստանի Կարագանդայի շրջանի հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս չորսը վիրավորվել են;
Այս մասին ասվում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ տարհանվել է 106 հանքափոր։
«Վթարը հետաքննելու համար ստեղծվում է հանձնաժողով, որի արդյունքներով կպարզվեն վթարի պատճառներն ու հանգամանքները»,- նշել են ԱԻՆ լրատվական ծառայությունից։