Չմտածված քայլերով մի՛ զրկեք մեզ բարեկամներից. Արթուր Ասատրյան (տեսանյութ)
Հայ խաչակիրների ազատագրական շարժման առաջնորդ Արթուր Ասատրյանը ողջունում է արցախցիների ցուցադրած միահամուռ կամքը՝ դա գնահատելով որպես իսկական հայի արժանապատիվ կեցվածք։ Սփյուռքը Արցախի հետ է և պատրաստ սատար կանգնելու մեր ժողովրդի ազատատենչ ու արդար պայքարին։
Արթուր Ասատրյանը նաև անդրադառնում է համացանցում զանազան մեկնաբանությունների արժանացած այն լուրին, որ Էջմիածնում կառուցվելու է հրեական սինագոգա։
Նախ նա բացատրում է, որ այս նախաձեռնությունը նոր չէ։ Նախագիծը երկար տարիներ ներկայացված է համացանցում։ Եւ հրեական սինագոգան ընդամենը մի մասն է աշխարհի խոշոր կրոնական դավանանքների համալիրի, որտեղ հայ առաքելական եկեղեցու կողքին են լինելու նաև կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները։
Մինչ գնահատական տալը՝ պետք է հասկանալ, թե ինչի մասին է գաղափարը, այլ ոչ թե կարծիք կազմել վերնագրից ու ենթադրություններ անել։ Այս տեսանյութում Հայ խաչակիրների ազատագրական շարժման առաջնորդ Արթուր Ասատրյանը բացատրում է, որ մեր համաշխարհային հյուրընկալ ազգը չի կարելի սահմանափակել նեղ կաղապարներով։