«Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունից փորձել են հանել Արցախի Հանրապետությունը․ Արտակ Բեգլարյան
Դուք բոլորդ գիտեք, թե ես ինչու եմ թողնում Արցախի պետնախարարի պաշտոնը։ Նախագահի որոշումն է, որ Ռուբեն Վարդանյանին պետք է նշանակի պետնախարար։ Երբ Ռուբեն Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել ստանձնել այդ պարտականությունները, բնականաբար նախագահի կողմից այդ որոշումը կայացվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Վերջինս կարծում է, որ դա պայմանավորված է միայն նախագահի և Ռուբեն Վարդանյանի որոշումներով։
«Ես ողջունում եմ այդ որոշումը։ Նշեմ, որ լիազորությունների մեծ տարբերություն է նաև լինելու։ Ամեն դեպքում, Ռուբեն Վարդանյանը միջազգային մակարդակի կառավարման մեծ ու հաջողված փորձ ունի, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասով եղել են քննարկումներ, խնդիրներ։ Ես շատ մանրամասն իմ առաջարկները կանոնադրության հետ կապված ներկայացրել եմ՝ որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Այդտեղ նաև ներկայացված էր Արցախի Հանրապետության նշման հիմնավորումները, փաստարկները, չնշելու ռիսկերը և մի շարք հիմնարար փոփոխությունները, որոնք կարծում եմ պետք է հիմնադրամի կանոնադրության փոփոխության մեջ կատարվեն։ Ընդհանրապես հաշվի առեք, որ ես, ինչպես նշել եմ, իմ գործունեության մեջ միշտ առաջնորդվել եմ բարեխղճությամբ, իմ արժեքներով, իմ սկզբունքներով․ ազգային ու պետական շահերով։ Իսկ մնացածն ինձ հետաքրքիր չեն»,- նշեց Բեգլարյանը։