Հայկական կողմին փոխանցված 10 հայ գերիների դիերի փորձաքննությունը դեռ չի ավարտվել. Անահիտ Ավանեսյան
Սեպտեմբերի 13–ի ագրեսիայի ժամանակ հակառակորդի կողմից դիերի խոշտանգումների դեպքերով կազմվել են մահվան մանրամասն եզրակացություններ, որոնք հանձնվում են իրավապահ մարմիններին հետագայում փաստերն օգտագործելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10 հայ գերու մարմինների փորձաքննությունը դեռ չի ավարտվել։
«Երբ ավարտվի՝ կտեղեկացնենք։ Եթե ունենանք դեպքեր, որ կրկնակի փորձաքննելու արդյունքում պատասխան չլինի, միանշանակ կդիմենք նաև մեր օտարերկրյա գործընկերների օգնությանը»,- ասաց նախարարը։
Նա նշեց նաև, որ պահին արտերկիր տեղափոխելու կարիք չկա։