Ադրբեջանն սկսել է «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքները. Ադրբեջանի էներգետիկայի նախարար
Ադրբեջանն արդեն սկսել է Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա էներգետիկ միջանցքի ստեղծման աշխատանքները, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
Այս մասին հայտնում է Интерфакс-Азербайджан-ը։
««Զանգեզուրի միջանցքն» ի վիճակի է Եվրոպան կապել Ասիայի հետ ոչ միայն տրանսպորտային հաղորդակցության, այլ նաև էներգետիկայի միջոցով։ «Զանգեզուրի միջանցք»-Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն-Թուրքիա-Եվրոպա երթուղին թույլ կտա արտահանել էլեկտրաէներգիա։ Մենք արդեն սկսել ենք աշխատանքներն այս ուղղությամբ»,- ասել է Շահբազովը։