Չինաստանի իշխանությունները հետաքննություն են սկսել պաշտոնյայի նկատմամբ՝ նրա թանկ ականջօղերի պատճառով
Չինաստանի իշխանությունները հետաքննություն են սկսել Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Մարզի պետական ծառայող Լի Շաոլիի նկատմամբ այն բանից հետո, երբ նա հանրության առաջ հայտնվել է մինչև 4200 դոլար արժողությամբ ականջօղերով։ Այս մասին հաղորդել է South China Morning Post-ը:
Ավելի վաղ ՉԺՀ-ի Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Հոհհոտ քաղաքի վարչական համակարգման և հանրային ծառայությունների բյուրոյի փոխտնօրենը մասնակցել է COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումներին՝ նվիրված մամուլի ասուլիսին։
Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել պաշտոնյայի զարդերի վրա, որոնց արժեքը, ըստ նրանց, կարող է հասնել մի քանի հազար դոլարի։ Խոսքը Van Cleef & Arpels ոսկերչական հայտնի ապրանքանիշի ականջօղերի և Hermes նորաձևության տան շարֆի մասին է։ Ականջօղերը, որոնք շատ նման են Vintage Alhambra և Sweet Alhambra մոդելներին, արժեն համապատասխանաբար 4200 և 2600 դոլար, իսկ շարֆը՝ մոտ 550 դոլար։
Կառավարության ներկայացուցչի այդքան թանկարժեք զարդերը բուռն քննարկումների տեղիք են տվել համացանցի օգտատերերի շրջանում։
Ըստ թերթի, այս մասին լայնորեն հրապարակումներից հետո ՔԴԿ կարգապահական տեսչական հանձնաժողովի տեղական մասնաճյուղը հետաքննություն է սկսել պաշտոնյայի նկատմամբ։