Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը
Գերմանիայի քաղաքացիները պետք է հնարավորինս շուտ լքեն Իրանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական կայքում։
«Այսօր հեռանալու խնդրանքն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով անվտանգության փոփոխված իրավիճակը և Գերմանիայի քաղաքացիների պաշտպանությունը»,- ասել են նախարարությունից։
Բողոքի ցույցերի պատճառով Իրանում իրավիճակն անապահով է:
ԱԳՆ-ի տվյալներով՝ երկրում բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել։